«Բարսելոնայի» հարձակվող Լյուկ Դե Յոնգը հայտարարել է, որ իր ապագան կատալոնական ակումբում իրենից կախված չէ:
«Մրցաշրջանի վերջում որոշում կկայացնեմ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուրախ կլինի մնալ «Բարսելոնայում»:
Այնուամենայնիվ, որոշում պետք է կայացնի նաև ակումբը»,- ասել է հոլանդացին։