Դիեգո Սիմեոնե. ««Մանչեսթեր Սիթին» խաղում է յուրօրինակ ոճով, անկախ նրանից, թե ով է նրանց մրցակիցը»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան տնային հանդիպման սպասելիքներով։ Անգլիայում թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է «Սիթիի» հաղթանակով՝ 1-0 հաշվով։

««Մանչեսթեր Սիթին» խաղում է յուրօրինակ ոճով, անկախ նրանից, թե ով է նրանց մրցակիցը։ Նրանք ունեն իրենց կայացած խաղային փիլիսոփայությունը:

«Մանչեսթեր Սիթին» հիանալի ֆուտբոլիստ ունի, որոնք խաղում են հիանալի մարզչի գլխավորությամբ: Մեզ համար բարդ հանդիպում է լինելու, սակայն մենք կպայքարենք մինչև վերջ», – ասել է Սիմեոնեն։