Հայտնի են դարձել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ամառային տրանսֆերային պատուհանի ծրագրերը։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ընդգրկվել է այն 25 ֆուտբոլիստների ցուցակում, որոնց մասնագետը ցանկանում է թիմում պահել հաջորդ մրցաշրջանում։
Նշվում է նաև, որ անգլիական ակումբը պատրաստվում է կազմակերպել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն մասնակցել է 8 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։