Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Goal.com-ը:
Կատալոնական ակումբը հետևում է պորտուգալացի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին, ով կարող է հեռանալ «Ատլետիկոյից»։
«Կապտանռնագույնները» պատրաստ են արդեն ձմռանը առաջարկ կատարել 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ, քանի որ նախատեսում են ուժեղացնել թիմի հարձակման գիծը:
Ավելի վաղ «Բարսելոնան» հաստատել էր, որ ակումբն արդեն դիտարկել է Ֆելիշի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։