Նեյմար. «Թիմը պետք է քրտնաջան աշխատի ու մրցակիցների զրկի տարածություններից»

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ասել է՝ ինչ է պետք փարիզյան ակումբին՝ Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար:

«Թիմը պետք է քրտնաջան աշխատի ու մրցակիցների զրկի տարածություններից՝ Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար»,- Նեյմարի խոսքը մեջբերում է PSG TV-ն:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբն ընգրկված է Չեմպիոնների Լիգայի H խմբում ու 3 տուրից հետո 7 միավորով առաջատարն է: