«Բարսելոնան» պատրաստ է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն տարեկան մոտ 30 միլիոն եվրո աշխատավարձ վճարել, հայտնում է Goal-ը:
Ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը մոտ է «Բավարիայի» լավագույն ռմբարկուի հետ պայմանագիր կնքելուն։ Սակայն «կապտանռնագույնները» դեռ չեն պայմանավորվել նրա տրանսֆերի շուրջ գերմանական ակումբի հետ։ «Բարսելոնան» պատրաստ է Լևանդովսկու տեղափոխության համար վճարել 40 միլիոն եվրո։
2021/22 մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը մյունխենյան ակումբի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 46 գոլի հեղինակ։ Կողմերի միջև պայմանագիրը լրանում է 2023 թվականին: