«Ռեալ Սոսյեդադի» առաջատարներից մեկը կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի գրանդ ակումբ

«Ռեալ Սոսյեդադի» վինգեր Միկել Մերինոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի «քաղաքայինների» գլխավոր նպատակներից մեկը։ Անգլիական ակումբը պատրաստ է իսպանացու տեղափոխության համար վճարել 60 միլիոն եվրո. այս գումարը նշված է ֆուտբոլիստի պայմանագրում՝ որպես հրաժարագին։

2021/22 մրցաշրջանում Մերինոն «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցած 36 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը վինգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։