Բաթումիի «Դինամոյի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նրա տվյալներով՝ 21-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանից կսկսի հանդես գալ իտալական ակումբում։
«Նապոլի» կտեղափոխվի նաև Ուրուգվայի հավաքականի և «Խետաֆեի» պաշտպան Մատիաս Օլիվերան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլիտանական ակումբը պատրաստ է Կվարացխելիայի տեղափոխության համար վճարել 8 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2027 թվականը՝ տարեկան 1,1 միլիոն եվրո աշխատավարձով։
Հիշեցնենք, որ վրացի ֆուտբոլիստը «Դինամո» է տեղափոխվել Կազանի «Ռուբինի» հետ պայմանագրի խզումից հետո։