Դիվոկ Օրիգին երեքամյա պայմանագիր է համաձայնեցրել իր նոր ակումբի հետ

«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին երկուշաբթի օրը՝ ապրիլի 11-ին, «Միլանի» հետ պայմանավորվել է 3 տարվա պայմանագիր ստորագրել՝ որպես ազատ գործակալ, հայտնում է Sport Mediaset-ը:

26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ Համաձայնագիրը ենթադրում է այն ևս 1 տարի ժամկետով երկարաձգում։

Օրիգին «Լիվերպուլին» է միացել 2014 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 14 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ։ Կողմերի միջև գործող համաձայնագիրը լրանում է այս տարվա հունիսին: