Ստեֆանո Պիոլի. «Մենք պայքարում էինք յուրաքանչյուր գնդակի համար, բայց վերջում բաց էինք թողնում այդ կախարդական գոլային պահը»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Տորինոյի» հետ խաղում արձանագրված ոչ-ոքին (0:0) Ա Սերիայի 32-րդ տուրում։

«Մենք ամեն ինչ արեցինք գոլ խփելու համար. Բոլորի համար դժվար է գոլ խփել «Տորինոյի» դեմ խաղում, մենք շատ գոլային պահեր չունեինք, բայց փորձեցինք անել առավելագույնը:

Մենք պայքարում էինք յուրաքանչյուր գնդակի համար, բայց վերջում բաց էինք թողնում այդ  կախարդական գոլային պահը։ Սա դրական արդյունք է, բայց ցանկանում էինք հաղթել։

Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում նա, ում ֆավորիտ են անվանում, հակված է սխալվել: Մենք կպայքարենք մինչև վերջ»,- ասել է Պիոլին: