Կևին դե Բրույնե. «Անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք կատարյալ խաղ անցկացրինք»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել  է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայացած խաղի մասին (2-2):

«Բարդ հանդիպում էր։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք կատարյալ խաղ անցկացրինք։ Միանշանակ պետք է ավելի շատ գոլ խփեինք:

Երկրորդ խաղակեսի սկիզբը հիասթափեցրեց մեզ, բայց դեռ ամեն ինչ առջևում է, պետք է հաղթենք գալիք բոլոր խաղերում»,- բելգիացու խոսքն է հաղորդում Sky Sports-ը։