Ռոնալդինյո. ««Բարսելոնայի» համար ամեն ինչ հնարավոր է»

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն հույս է հայտնել, որ կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով կկարողանա դառնալ Իսպանիայի չեմպիոն։

«Ուրախ եմ, որ «Բարսելոնան» կրկին լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Կարծում եմ՝ այս թիմի համար ամեն ինչ հնարավոր է։ Հուսով եմ՝ «Բարսելոնան» կարող է դառնալ Իսպանիայի չեմպիոն: Որպես երկրպագու՝ հուսով եմ, որ ամեն ինչ լավ կանցնի: Չավին վերադարձավ և մեզ հույս բերեց», – լեգենդար բրազիլացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հավելենք, որ «Բարսելոնան» 29 խաղում վաստակել է 57 միավոր և Լա Լիգայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարի առաջատարը Մադրիդի «Ռեալն» է (72 միավոր):