«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի հերթական տուրի խաղում «Սաութհեմփթոնի» նկատմամբ լոնդոնյան ակումբի ջախջախիչ հաղթանակը (6:0):
«Շատ լավ մրցելույթ էր, արժանի հաղթանակ: Այս մարզադաշտում խաղալը հեշտ չէ, բայց մենք կարողացանք հեշտությամբ հաղթել։ Մենք չափազանց զգույշ աշխատեցինք գնդակի հետ և կարողացանք հաղթել։
Մենք շատ էինք ցանկանում շտկել իրավիճակը։ Մենք ոգևորվածությամբ գնացինք մենապայքարիների՝ հանդիպման հենց սկզբից անընդհատ շանսեր ստեղծելով»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։