Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտցելը 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել բելգիացու հետ պայմանագրի ժամկետը, որը լրանում է ամռանը։ Այս մասին ֆուտբոլիստը ծանուցվել է մի քանի շաբաթ առաջ։ Նշվում է, որ նա կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում։
Վիտցելը «Բորուսիայում» հանդես է գալիս 2018 թվականից: 33-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։