Անգլիական «Թոթենհեմի» հարձակվող Սթիվեն Բերգվեյնը կոճի շրջանում կապանային վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից: Վնասվածքը բավականին լուրջ է, և ֆուտբոլիստը երկար վերականգնողական շրջան կանցնի:
Հիշեցնենք, որ «Թոթենհեմում» վնասվածքներ ունեն նաև Հարրի Քեյնը և Հեունգ-Մին Սոնը, ովքեր ևս դեռ երկար կբացակայեն: Մարտի 10-ին Ժոզե Մոուրինյոյի սաները կանցկացնեն Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի հանդիպումն ընդդեմ գերմանական «Լայպցիգի»: