Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջովանի Ռեյնան վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Շտուտգարտի» դեմ խաղում (2:0)։ Նա փոխարինվել է հանդիպման 6-րդ րոպեին։
19-ամյա ամերիկացու փոխարեն, ով վնասել էր ազդրը, խաղադաշտ է մտել Յուլիան Բրանդտը։ Արդյունքում նա դուբլի հեղինակ է դարձել ու հաղթանակ բերել թիմին։
Փոխարինումից հետո Ռեյնան չի կարողացել զսպել էմոցիաները։ Նա լաց է եղել ու արցունքներն աչքերին գնացել հանդերձարան։
https://twitter.com/usmntonly/status/1512499576430862336?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1512499576430862336%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fgermany%2Fnews%2Freyna-rasplakalsya-posle-travmy-podkolennogo-suhozhiliya-1912702%2F