«Բարսելոնայի» երկու հարձակվողներ ապաքինվել են և կկարողանան մասնակցել «Լևանտեի» դեմ առաջիկա խաղին

«Բարսելոնայի» հարձակվողներ Մեմֆիս Դեպայը և Լյուկ դե Յոնգը կարող են խաղալ «Լևանտեի» դեմ Լա Լիգայի առաջիկա տուրի խաղում.

Երկու հարձակվողներն էլ երեկ մարզում են անցկացրել թիմի ընդհանուր խմբում։

Հարձակվողները չեն մասնակցել  Եվրոպա Լիգայի «Այնտրախտի» դեմ հանդիպմանը։

Դեպայը խաղը բաց է թողել մկանային խնդիրների պատճառով, մինչդեռ Դե Յոնգի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։

«Բարսելոնան» կմրցի «Լևանտեի» հետ ապրիլի 10-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: