«Արսենալի» հարձակվող Նիկոլա Պեպեն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել 26-ամյա կոտդիվուարցուց 30 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում Պեպեն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։