Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում Թուրինի «Յուվենտուսը» կպայքարի «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրիին ձեռք բերելու համար, հայտնում է Goal-ը։
Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը», ուստի «բյանկոներիները» պետք է համոզիչ առաջարկ անեն գերմանացուն ձեռք բերելու համար:
«Բավարիան» ցանկանում է գերմանացուն պահել թիմում, սակայն Գնաբրին դեմ չէ լքել ակումբը: