ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների Լիգայի՝ 1/4 եզրափակչի առաջին խաղերի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։
Ցանկում ընդգրկված է 4 խաղացող՝ Յիրա Սորը («Սլավիա»), Մաուրո Ժունիորը (ՊՍՎ), Դիմիտրի Պայեն («Մարսել») և Ուլրիկ Սալտնեսը («Բուդե-Գլիմտ»):
Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկությամբ: Պատասխան խաղերը կկայանան հաջորդ շաբաթ՝ ապրիլի 14-ին։
https://twitter.com/europacnfleague/status/1512189920223367172