Ռոմելու Լուկակուի նախկին ակումբը մտադիր է վերադարձնել հարձակվողին

«Ինտերը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին վերադարձով:

Ինչպես հայտնում է Mirror-ը՝ միլանյան ակումբը մտադիր է վարձակալել բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերը:

28-ամյա ռմբարկուն 2019 թվականից հանդես էր գալիս «Ինտերում», որտեղից «Չելսի» է տեղափոխվել 2021 թվականին՝ 115 միլիոն եվրոյի դիմաց։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

2021/22 մրցաշրջանում Լուկակուն «Չելսիի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։