Ռալֆ Ռանգնիկը կողմ է «ՄՅու»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Էրիկ տեն Հագի նշանակմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հավանություն է տվել «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի թեկնածությանը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ներկայիս մարզիչը չի մասնակցում հոլանդացի մասնագետի հետ բանակցություններին: Նշվում է, որ ապագա նախագծի վերաբերյալ մանրամասներն անգլիական ակումբը քննարկում է միայն անձամբ «Այաքսի» գլխավոր մարզչի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեն Հագն այս մրցաշրջանի ավարտին կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»: