«Լացիոն» երեքամյա պայմանագիր է առաջարկել «Ինտերի» ֆուտբոլիստին

«Լացիոն» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Մատիաս Վեսինոյի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ հռոմեական ակումբը 30-ամյա խաղացողին 3 տարի ժամկետով պայմանագիր է առաջարկել։

2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանն «Ինտերի» կազմում անցկացրած 22 խաղում 1 գոլ է խփել։ Ուրուգվայցի ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի 30-ը: