«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է տեղափոխվել Իտալական ակումբ, հայտնում է Daily Express-ը։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողի գործակալ Ֆոլկեր Շտրուտը շաբաթվա սկզբին մեկնել է Իտալիա՝ նախնական բանակցություններ վարելու։
Նա ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Յուվենտուսին», «Միլանին» և «Ատալանտային»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիմո Վերները ցանկանում է հեռանալ թիմից։
Անգլիական ակումբը դեմ չի լինի 26-ամյա ֆուտբոլիստի հեռանալուն, քանի որ նա տեղը չի գտնում թիմում:
Ընթացիկ մրցաշրջանում Վերները բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին: