Լոնդոնի «Թոթենհեմը» որոշում է կայացրել Դեյան Կուլուշևսկու ապագայի վերաբերյալ

Լոնդոնի «Թոթենհեմը» մրցաշրջանի ավարտին Թուրինի «Յուվենտուսից» կգնի կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկուն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս անգլիական թիմում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

21-ամյա շվեդ կիսապաշտպանի վարձակալության ժամկետը լրանում է 2023 թվականին, սակայն Կոնտեի թիմը նախատեսում է ակտիվացնել կիսապաշտպանի գնման տարբերակը գալիք ամառային տրանսֆերային պատուհանում։

Անգլիական ակումբի կազմում անցկացրած 12 հանդիպումներում Կուլուշևսկին խփել է երկու գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Շվեդ կիսապաշտպանի շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 35 մլն եվրո: