«Բարսելոնայի» ղեկավարները շարունակում են որակյալ կենտրոնական հարձակվողի փնտրտուքները:
AS պարբերականը հայտնում է, որ «Բարսելոնան» աշխատում է Ռոբերտ Լևանդովսկու («Բավարիա») և Էրլինգ Հոլանդի («Բորուսիա Դորտմունդ») տրանսֆերների գնման ուղղությամբ։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ չնայած ֆինանսական ծանր կացությանը, գործարքները կարող են կայանալ: