Պոլ Պոգբան դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դեռ չի որոշել, թե որտեղ կշարունակի ելույթները:

Manchester Evening News-ը, հայտում է, որ ՊՍԺ-ն արդեն  առաջարկ է արել ֆրանսիացուն, սակայն Պոլը դեռ չի հայտնել իր դիրքորոշումը:

Նշվում է, որ Պոգբային ցանկանում է հրավիրել նաև «Յուվենտուսը»: Այնուամենայնիվ, թուրինցիները դեռ պաշտոնական առաջարկ չեն ներկայացրել:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում մանկունիանցիների կազմում Պոգբան անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 ասիստի հեղինակ: