Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիային՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Թուրինցիները կարծիքով նա կարող է փոխարինել Պաուլո Դիբալային:
Դիբալան, ամենայն հավանականությամբ, ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից:
Անխելի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կավարտվի 2022 թվականի հունիսին։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։