Թուրինի «Յուվենտուսը» փոխարինող է գտել Պաուլո Դիբալային

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիային՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Թուրինցիները կարծիքով նա կարող է փոխարինել Պաուլո Դիբալային:

Դիբալան, ամենայն հավանականությամբ, ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից:

Անխելի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կավարտվի 2022 թվականի հունիսին։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։