«Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Միլան»:
«Ռոսոներիները» պայմանավորվել են 22-ամյա հոլանդացու հետ, մինչև 2027 թվականը՝ 3 միլիոն եվրո աշխատավարձով, պայմանագիր կնքելու վերաբերյալ հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» վստահ է, որ «Լիլը» չի խանգարի տրանսֆերի կայացմանը։
Լիգա 1-ի 21 խաղում պաշտպանը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։