Սվեն Բոտմանը համաձայնել է տեղափոխվել իտալական գրանդ ակումբ

«Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Միլան»:

«Ռոսոներիները» պայմանավորվել են 22-ամյա հոլանդացու հետ, մինչև 2027 թվականը՝ 3 միլիոն եվրո աշխատավարձով, պայմանագիր կնքելու վերաբերյալ հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» վստահ է, որ «Լիլը» չի խանգարի տրանսֆերի կայացմանը։

Լիգա 1-ի 21 խաղում պաշտպանը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։