ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը պատմել է, որ իր տեղեկություններով՝ ևս մեկ ակումբ հավակնում է պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։
23-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն։
«Ինձ հասած տեղեկություններով՝ երրորդ թիմ է մտել խաղի մեջ, և դա նրան կարող է մտածելու տեղիք տալ։ Ես չգիտեմ, թե դա որ ակումբն է, բայց պարզ է, որ խոսքը «Բարսելոնայի» մասին չէ: «Բարսելոնան» այլևս նրա օրակարգում չէ մի շարք պատճառներով, բայց Եվրոպայում այժմ շատ ակումբներ չկան, որոնք կարող են ձեռք բերել Մբապպեին: Քարտը կխաղարկվի ՊՍԺ-ի, Մադրիդի «Ռեալի» և, հնարավոր է, ևս մեկ ակումբի միջև»,- ասել է Ռոտենը RMC-ի եթերում։