Էրիկ տեն Հագը «ՄՅու»-ին հայտնել է, թե որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել ակումբում

«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Յուրիեն Տիմբերին:

Ինչպես հայտնում է De Telegraaf-ը՝ եթե Էրիկ տեն Հագն ամռանը գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», ապա նա կցանկանար իր թիմում տեսնել «Այաքսի» 20-ամյա կենտրոնական պաշտպանին:

Այս մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը ամստերդամյան ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հոլանդիայի հավաքականի կազմում պաշտպանն անցկացրել է 6 հանդիպում։