Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում՝ հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ըստ Շիրայի՝ 35-ամյա Լուիսի ծառայություններով է հետաքրքրված «Ինտեր Մայամին» ։
Հաղորդվում է, որ «Ատլետիկոն» չի ցանկանում երկարաձգել Սուարեսի հետ գործող պայմանագրի ժամկետը։
Այսպիսով, Սուարեսը կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել MLS-ն ներկայացնող ակումբ։
Ուրուգվայցին «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականից, որտեղ տեղափոխվել է «Բարսելոնայից»՝ 7 մլն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրիմերայի 29 խաղում դարձել է 11 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։