«Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը վնասվածք է ստացել ապրիլի 2-ին Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ալավեսի» հետ խաղում (4:1):
Ինչպես տեղեկացնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը, 27-ամյա ուրուգվայցին չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպմանը։
Այս մրցաշրջանում Խիմենեսը մասնակցել է «Ատլետիկոյի» 29 խաղի բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին Անգլիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։