Թոմաս Տուխելը ամուսնալուծվել է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բաժանվել է կնոջից՝ Սիսիից։ Այդ մասին հայտնում է The Mail on Sunday-ը։

Անցյալ շաբաթ Տուխելի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել, դատարանը բավարարել է հայցը:

Տուխելի կինը ըստ օրենքի կարող է պահանջել ամուսնու վաստակի կեսը:

Ավելի վաղ անգլիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թոմասի աշխատավարձը «Չելսիում» կազմում է տարեկան 7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Տուխելի կինը նախկինում աշխատել է գերմանական Süddeutsche Zeitung լրատվական ընկերությունում։ Ամուսնալուծության  կոնկրետ պատճառները չեն նշվում: