Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ տառապում է շագանակագեղձի քաղցկեղով։
«Իմ հիվանդության մասին ոչ ոք չգիտի: Ֆուտբոլիտները տեսնում են այտերիս կարմրությունը և մտածում, որ դա տարիքի հետ է կապված:
Շագանակագեղձի քաղցկեղն մահացու չէ, դեպքերի առնվազն 90%-ն այդ մասին է հուշում:
Սա իմ կյանքի մի մասն է: Ես գիտեմ, թե ինչ է հիվանդությունը, ես դա տեսել եմ իմ ընտանիքում՝ վերապրել կնոջս մահը։
Այս փորձառության շնորհիվ ես, հավանաբար, որպես մարդ ավելի ուժեղացա»,- 70-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը: