«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդցիները կարող են մտածել անգլիացուն գնելու մասին, եթե Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ բանակցությունները ձախողվեն։
Ինքը՝ Քեյնը, կցանկանար խաղալ մի ակումբում, որը հանդես է գալիս Չեմպիոնների Լիգայում։
Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: