Ֆաբրիցիո Ռոմանոն վերլուծել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում նույնպես կխաղա «Ռոմայում»:

Ակումբի ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին՝ տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ մոտ օրերս հռոմեական ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ «Գայլերի» հետ

Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է ամռանը։ Ակումբը մտադիր է առնվազն մեկ տարով երկարաձգել 33-ամյա կիսապաշտպանի հետ գերծող համաձայնագիրը։