Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում նույնպես կխաղա «Ռոմայում»:
Ակումբի ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին՝ տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ մոտ օրերս հռոմեական ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ «Գայլերի» հետ
Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է ամռանը։ Ակումբը մտադիր է առնվազն մեկ տարով երկարաձգել 33-ամյա կիսապաշտպանի հետ գերծող համաձայնագիրը։