Մասիմիլիանո Ալեգրի. «Մենք արդեն հաստատ դուրս ենք մնացել չեմպիոնական մրցավազքից»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Ա Սերիայի 31-րդ տուրի «Ինտերի» հետ խաղում կրած պարտությունը։

«Մենք շատ պահեր ստեղծեցինք, հարվածեցինք դարպասին, այս պարտությունն իսկապես ամոթալի է։

Մենք արդեն հաստատ դուրս ենք մնացել չեմպիոնական մրցավազքից, հիմա պետք է հնարավորինս շատ միավորներ հավաքենք չորրորդ տեղը գրավելու համար և հնարավորինս լավ պատրաստվենք հաջորդ մրցաշրջանին, մանավանդ, որ դրա համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ունենք:», – ասել է մարզիչը։