Հենրիխ Մխիթարյան. «Պետք է կենտրոնացած մնանք և մտածենք հաջորդ խաղի մասին»

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սամպդորիայի» դեմ  հաղթական խաղից հետո կիսվել է տպավորություններով: (Հանդիպման միակ գոլը խփել է Մխիթարյանը:)

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Իրոք, կարևոր հաղթանակ էր: Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր գցեցինք խաղի տեմպը, բայց, բարեբախտաբար, հաղթեցինք:

Կարևոր էր նաև հաղթելը միջազգային խաղերով պայմանավորված ընդմիջումից հետո, քանի որ դա միշտ էլ դժվար է:

Մենք պետք է շարունակենք պայքարել: Պետք է կենտրոնացած մնանք և մտածենք հաջորդ խաղի մասին»,- նշել է հայ կիսապաշտպանը:

ԻՐ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

«Մոտ օրերս կքննարկենք պայմանագրիս երկարաձգման հարցը»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Ռոմայի» մամուլի ծառայությունը: