Ադրիեն Ռաբյո. «Հանդիպման ելքը վճռեց մրցավարը»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ամփոփել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Ինտերի» դեմ կայացած խաղի արդյունքները (0:1).

«Ես գոհ եմ իմ և թիմի խաղից: Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, բայց, ցավոք, չկարողացանք գոլ խփել: Հանդիպման ելքը վճռեց մրցավարը.

Կարծում եմ՝ Զաքարիայի նկատմամբ խախտումը տուգանային հրապարակում էր: Կարևոր միջադեպ էր, որը, ցավոք, փոխեց խաղը:

Դեռ շատ միավորներ կան վաստակելու, բայց չեմպիոն հռչակվելը դժվար կլինի»,- Ռաբիոյի խոսքերն է մեջբերում DAZN-ը: