«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Սևիլիայի» դեմ խաղում երեկ տոնած հաղթանակը.
«Շատ ուրախ եմ։ Մենք հավատում ենք մեր աշխատանքին, ջանքերին, անձնազոհությանը և հավաքական աշխատանքին։
Մենք լավ ընթացքի մեջ ենք, թերևս սա մրցաշրջանի մեր լավագույն հատվածն է: Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով։
«Սևիլիայի» դարպասապահ Բունուն Գերազանց հանդիպում անցկացրեց: Սա վեց միավորանոց հանդիպում էր, և մենք հաղթեցինք:
Կարծում եմ՝ արժանի էինք այս հաղթանակին, փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։
Դժվար է հուսալ, որ «Ռեալն» հաճախ կսխալվի, բայց պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։