Չավի. «Դժվար է հուսալ, որ «Ռեալն» հաճախ կսխալվի, բայց պայքարելու ենք մինչև վերջ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Սևիլիայի» դեմ խաղում երեկ տոնած հաղթանակը.

«Շատ ուրախ եմ։ Մենք հավատում ենք մեր աշխատանքին, ջանքերին, անձնազոհությանը և հավաքական աշխատանքին։

Մենք լավ ընթացքի մեջ ենք, թերևս սա մրցաշրջանի մեր լավագույն հատվածն է: Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով։

«Սևիլիայի» դարպասապահ Բունուն Գերազանց հանդիպում անցկացրեց:  Սա վեց միավորանոց հանդիպում էր, և մենք հաղթեցինք:

Կարծում եմ՝ արժանի էինք այս հաղթանակին, փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։

Դժվար է հուսալ, որ «Ռեալն»  հաճախ կսխալվի, բայց պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։