Չավի. ««Սևիլիայի» դեմ խաղը «Բարսելոնայի» համար եզրափակիչ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» հետ առաջիկա խաղից ունեցած սպասելիքներով։

«Սա մեզ համար եզրափակիչ է։ Առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցնելու հնարավորություն ունենք։ Սա մեզ դրսևորելու շանս է։ «Սևիլիան» լավագույն ժամանակներ չի ապրում, բայց շատ ուժեղ թիմ է: Ես հիանում եմ Լոպետեգիով: Նա լավ աշխատանք է կատարում այս ակումբում։ Մենք խաղալու ենք տանը, մեր երկրպագուների աջակցության կարիքն ունենք։ Հուսով եմ, որ մարզադաշտում հիանալի մթնոլորտ կլինի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 3-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։