«Նապոլին» և «Ֆիորենտինան» միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

«Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին այս ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: 27-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» և «Ֆիորենտինան», հայտնում է Calciomercato.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Նապոլիից» և «Ֆիորենտինայից» բացի իտալացի ֆուտբոլիստի խաղին հետևում է նաև «Միլանը»:

Ընթացիկ մրցաշրջանում Բերարդին Ա Սերիայում մասնակցած 27 խաղում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողն առաջնության լավագույն ֆուտբոլիստն է՝ «գոլ + փոխանցում» համակարգով։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 35 մլն եվրո: