Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ ազգային հավաքականի հայտացուցակում հայտնվելու հնարավորության մասին:
«Ռոմելուն ավելի քան 100 հանդիպում է անցկացրել հավաքականում և այն խաղացողներից է, ով ճանաչում է թիմին ներսից և դրսից: Մինչև ամառվա վերջ չեմ պատրաստվում դատել կամ գնահատել որեւէ մեկի վիճակը։
Կլինեն շատ խաղացողներ, ովքեր ամռանը կփոխեն ակումբը կամ իրենց այլ կերպ կզգան։ Ռոմելուին պետք է գնահատել, թե ինչպես նա իրեն կզգա սեպտեմբերին, ինչպես և Էդեն Ազարին և մի քանի այլ խաղացողների:
Սակայն Լուկակուն այն ֆուտբոլիստներից է, ում համար այս ամառը կարող է կարիերայի մեծ պահ լինել: Ես շատ մտերիմ հարաբերություններ ունեմ իմ բոլոր խաղացողների հետ։ Ես երբեք ֆուտբոլիստին չէի ասի, թե ինչ անել, բայց մենք միշտ կիսվում ենք մտքերով:
Լուկակուն ուրախ էր հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում: Հաջորդ քայլը «Չելսիում» մրցաշրջանը լավ նոտայով ավարտելն է և վստահ լինել, որ նա կարող է իրեն լավ դրսևորել ակումբային մակարդակում»,- ասել է Մարտինեսը The Sun-ին: