«Զալցբուրգի» կիսապաշտպան Կարիմ Ադեյեմին հետաքրքրում է իսպանական երկու գրանդներին՝ «Ռեալին» ու «Բարսելոնային»՝ հաղորդում է Sport.es-ը։
Նրանք ամռանը կպայքարեն ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Նշվում է նաև որ ակումբը ցանկանում է Կարիմի տրանֆերի դիմաց նվազագույնը 100 մլն եվրո ստանալ:
Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում դարձել է 19 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Գերմանական ակումբի հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Transfermarkt-ը 35 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։