«Ռոման» փոխանակում կառաջարկի «Վալենսիային»

«Ռոման» ցանկանում է թիմի կիսապաշտպան Կառլես Պերեսին փոխանակել «Վալենսիայի» կիսապաշտպան Գոնսալու Գեդեշի հետ:

24-ամյա Պերեսը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ շատ քիչ խաղաժամանակ է ստանում, և ակումբը մտադիր չէ շարունակել համագործակցությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»:

Իր հերթին իտալական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել «Վալենսիայի» կիսապաշտպան Գոնսալու Գեդեշի հետ։ «Ռոման» հույս ունի այս գործարքում ներառել Պերեսին՝ հայտնում է Tuttomercatoweb-ը:

Գեդեշի պայմանագիրը «Վալենսիայի» հետ կավարտվի 2023 թվականին, ուստի իսպանական ակումբը ստիպված կլինի վաճառել նրան, հակառակ դեպքում 1 տարի հետո նրան կարող է բաց թողնել անվճար: